Ազգային ժողովն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի աշխատանքները: Գրեթե երկու շաբաթում խորհրդարանը կազմավորվեց:
Առաջին շաբաթը բուռն քննարկումների և քննադատությունների արդյունքում մի քանի փորձից ընտրվեցին ԱԺ նախագահը և խոխնախագահները:
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից երկրորդ փորձից ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը 71 կողմ ձայնով: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: ԱԺ նախագահի ընդդիմության թեկնածուներն էին Հայաստան խմբակցության կալանավորված, Սյունիքի նախկին համայնքապետեր Մխիթր Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը: Ընդդիմությոնը բոյկոտել է այս ընտրությունը՝ անօրինական համարելով այն, քանի որ չեն ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին և հայտարարել, որ այս հարցով դիմելու են Սահմանադրական դատարան:
Քաղաքացիական պայմանագրի առաջարկած երկու թեկնածուն էլ ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: Ընդդիմությունը չմասնակցեց ընտրությանը:
ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային Ժողովի փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր: Երկու անգամ իշխող խմբակցությունը տապալեց Սաղաթելյանի ընտրությունը՝ համապատասխան քանակի կողմ ձայներ չապահովելով: Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարան եկած նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն,որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին՝ կերտելով ուժեղ Հայաստան:
Երրորդ անգամ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 103 պատգամավոր: ՀՀ Սահմանդրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ, 2 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Հաջորդիվ խորհրդարանական մշտական հանձնաժողովների ստեղծման մասին որոշումներն էին: Նախատեսված 12 մշտական հանձնաժողով կարևոր մեկ տարբերություն կար՝ «Պատիվ ունեմ« խմբակցությունն առաջարկում էր ստեղծ էլ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Առաջարկին միացել էր նաև «Հայաստան» խմբակցությունը: Նման հանձնածողովի ստեղծման հիմնավորումները բազմակողմ էին և փաստարկված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավար մարմնի մանդատի մշտական գործունեության մեջ պետք է ներառված լինի Արցախը: Դրանով նախ Խրոհրդարանը հետևողական վերահսկողություն կիրականացնի Արցախի Հանրապետության հետ կապված ցանկացած բանակցային գործընթացի վրա, ապա նաև հստակ մեսիջ կլինի ուղղված և թշնամուն և ամբողջ աշխարհին, որ Արցախը հարցը կա և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում:
Այնուհանդերձ, իշխող կուսկացությունը նախընտրեց ունենալ առանձնացված առողջապահության հարցերով հանձնաժողով՝ մերժելով ընդդիմության ներկայացրած որոշումը:
Եվ վերջապես այսօր ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:
Իսկ Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ-ն ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Հայկ Մամիջանյանին:
Նշենք նաև, որ մինչ օգոստոսի 23-ը կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու իր գործունեության ծրագիրը: