09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։
«Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ:
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 4000 հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ՝ 43 երկրից: Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչների, արվետագետների, որոնք մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով:
Մանրամասները՝ այստեղ։