Ազգային ժողովում այսօր ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: Խորհդարանում գործելու է 12 մշտական հանձնաժողով, որոնցից 9-ը ղեկավարելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
Այսպիսով,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ 71 կողմ, 31 դեմ:
- Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ 72 կողմ, 30 դեմ:
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 72 կողմ, 30 դեմ:
- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ 71 կողմ 29 դեմ:
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ 71 կողմ, 31:
- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ 60 կողմ, 42 դեմ:
- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ 70 կողմ, 31 դեմ:
- Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ 71 կողմ, 30 դեմ:
- Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ 62 կողմ, 40 դեմ:
- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ 74 կողմ, 26 դեմ:
- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ 59 կողմ, 43 դեմ:
- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ 70 կողմ, 30 դեմ: