ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են, որ բանակման երրորդ օրը արշավ է եղել դեպի Արտանիշ լեռը։
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բանակման երրորդ օրը ունեցանք արշավ դեպի Արտանիշ լեռը, որտեղ նախապես ծրագրված հարձակում տեղի ունեցավ արշավականների վրա, նպատակ ունենալով պատրաստել երիտասարդներին պոտենցիալ վտանգներին, միևնույն ժամանակ ստուգելով նրանց զգոնությունը և արագ արձագանքելու կարողությունը։ Նույն օրը հյուրընկալեցինք նաև ընկեր Հայկազուն Ալվրցյանին, որը բանակման մասնակիցներին ներկայացրեց ՀՅԴ գաղափարաբանությունը և դրա ձևավորման պատմությունը»։
Նշենք, որ նախօրեին էլ հյուրընկալել էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Բագրատ Եսայանին։