կարևոր
1366 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-12 16:58

«Թալիբան»-ը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է գրավել

«Թալիբան»-ը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է գրավել

Վերջին մեկ շաբաթվա մեջ «Թալիբան» խմբավորումն Աֆղանստանի 10-րդ նահանգային կենտրոնն է գրավել: Ու ստացվում է՝ այդ երկրի 34 նահանգների գրեթե 1/3-րդն այսօր թալիբների ձեռքի տակ է հայտնվել:

Ընդ որում, «Թալիբանի» վերահսկողության տակ անցած վերջին քաղաքը՝ Գազնին, ռազմավարական նշանակություն ունի: Ըստ ամերիկյան հետախուզության հայտարարության, մայրաքաղաք Քաբուլը, որը Գազնիից ընդամենը 150 կմ հյուսիս-արեւելք է, մոտ 90 օրվա ընթացքում կարող է անցնել զինյալների վերահսկողության տակ:

«ԲիԲիՍի»-ն նաեւ հաղորդում է, որ Աֆղանստանի կառավարական ուժերը հայտնաբերել եւ ձերբակալել են Գազնիի նահանգապետին ու նրա տեղակալին՝ քաղաքից նրանց փախչելուց հետո: