Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 12-ին, ևս մեկ նիստ կգումարի, այն կմեկնարկի 18,30-ին՝ 1,5 ժամ տևողությամբ։
Նիստն անցկացնելու հարցն առանց քննարկման դրվեց քվեարկության և 55 կողմ ձայնով որոշումն ընդունվեց։
Նշենք, որ Ազգային Ժողովը դեռևս շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցը։