կարևոր
1327 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 16:15

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, թշնամին ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը: