Երբ առաջարկվում է Կոնդի կառավարական առանձնատները որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու համար տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից չգիտես ինչու ջղաձգումներ են առաջանում՝ ինչո՞ւ նախկինում չէիք առաջարկում։ Անգամ եթե նույնիսկ նախկնիկում սխալ ենք արել ու չենք առաջարկել, չի նշանակում, որ հիմա պետք է ջղաձգումներ լինեն։ Այս մասին իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Երկրորդը պետական հանրային սեփականության կառավարման մասին է խոսքը, այստեղ մեջբերումներ եք անում այլ ավելի հարմար հնարավորություններ կան, խնդիր չի՝ քննարկենք, բայց նման ջղաձգումներով արձագանքը բացարձակ տեղին չի։
Կառավարական առանձնատները զինվորական վերականգնողական կենտրոն դարձնելու գաղափարին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետևյալ գնահատակնն է տալիս.
«Անընդհատ կառավարական ամառանոցից խոսելը ես համարում եմ ամբոխահաճություն: Ինձ թվում է մինչև կառավական ամառանոցին հասնելը՝ հաստատ կգտնվեն շատ այլ գույքեր, որոնք կարող են արդյունավետորեն ծառայել այդ նպատակին:
«Ամբոխահաճությունը Ձեզ ու ձեր թիմակիցներինէ հատուկ, մենք խոսում էինք պետական սեփականության մասին, կառավարևական դաչաները պետգույք են»,-կոշտ հակադարձեց Արծվիկ Մինասյանը:
Արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե կառավարական ամառանոցներից մեկը գործադիրի որոշմամբ իբրև նվիրեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և միայն հեղափոխությունից հետո այդ որոշումը չեղարկվեց՝ Արվիկ Մինասյանը հստակ հակափաստարկներ բերեց.
«Այո ես եղել եմ կառավարության անդամ թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, և հենց այս անցման փուլում առնչվել եմ այս հարցի հետ։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ պաշտոնաթող նախագահներին բնակարաններով ապահովման և ոչ միայն բնակարանով, նաև տարբեր սոցիալական պաշտպանության շրջանակներում ցուցաբերվող պետական օժանդակության մասին օրենքը ընդունվել է 1996 թվականի փետրվարի 19-ին, այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահը Լևոն Տեր Պետրոսյանն էր և Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունն ապօրինաբար կասեցված էր։ Եթե ներկայացնելու պահանջ ունեք, արդեն գիտեք՝ ում ներկայացնել, թե ինչու է այս օրենքն ընդունվել և այս օրենքի կատարման ապահովման շրջանակներում մինչև 2018 թվականի մարտի 7-ը, երբ ձեր ոչ միայն քայլերը կամ հնարավոր իշխանափոխության մասին խոսք չկար, այս օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և վերջին հնարավորութունը պաշտոնաթող նախագահների պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, վերացել է այս արտոնությունը, բայց վերջին հնարավորությունը որպես այս օրենքի արտոնություններին, ներդրված է եղել և 2018 թվականին, երբ կառավարական առանձնատունը հատկացվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի պաշտոնաթողությունից հետո բնակվի, չեմ ուզում ճշմարտության դեմ մեղանչել, ապրիլի 19-ի կառավարության հենց առաջին նիստի ժամանակ Սերժ Սագսյանը հրաժարվեց»։
Արծվիկ Մինասյանը ՔՊ-ականներին հորդորեց իրենց իշխանությանը չվերագրել այդ փաստը՝ հիշեցնելով նաև, որ երբ ՀՀ երրորդ նախագահը 2018 թվականին հրաժարվեց բնակվել օրենքով իրեն հասնող առանձնատանը, իշխանափոխություն դեռ տեղի չէր ունեցել։
«Այդ ժամանակ դուք չկայիք ընդհանրապես։ Իշխանափոխություն չկար։ Պարոն Ռուբինյանն այնպես է ասում, կարծես՝ հենց եկաք իշխանության, զրկեցիք այդ հնարավորությունից, վերցրիք ձեռքից։ Դա այդպես չէ։ Ճշմարտությունը դա չէ։ Գուցե, կարող եք ասել՝ հանրային տրամադրություններն ազդեցին։ Բայց մի ասեք՝ ձեր իշխանության գալով եղավ այդ ամենը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։