կարևոր
523 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 14:27

Թունավորման դեպք Արմավիրում․ 9 քաղաքացի «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Թունավորման դեպք Արմավիրում․ 9 քաղաքացի «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը և 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։

Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ժամանած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենք թունավորվել են ջրից։ 

Փաստի առթիվ ավագ քննիչ Արտուշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։