կարևոր
589 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 14:14

Ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում

Ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում

 ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր թաղամասերում:

Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին:

Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը: