կարևոր
1495 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-12 13:50

Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Արմեն Սմբատյանը Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Արմեն Սմբատյանը Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականին, իսկ մինչ այդ՝ 2014 թվականի հուլիսի 2-ից, եղել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով։