Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը կրկին հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Խանիմ Բալաջաևային: Այս հաղթանակից հետո Դանիելյանը, 3 այլ շախմատիստուհու հետ միասին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
4-րդ տուրում Էլինան կրկին Ադրբեջանի ներկայացուցչի հետ կմրցի: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան:
Երրորդ տուրում հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Գաբոյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական միավոր։