կարևոր
1003 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 13:30

Կամչատկայում զբոսաշրջիկների տեղափոխող Մի-8 ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Կամչատկայում զբոսաշրջիկների տեղափոխող Մի-8 ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

  
Կամչատկայի Կրոնոտսկի արգելոցում կործանվել է զբոսաշրջիկների տեղափոխող Մի-8 ուղղաթիռ, որում եղել է 16 մարդ՝ 13 ուղեւոր, այդ թվում՝ 1 երեխա ու անձնակազմի երեք անդամ:

Ուղղաթիռն ընկել է Կուրիլի լիճը ու խորտակվել մոտ 135 մետր խորության վրա:

Վերջին տվյալներով, ավիավթարի հետեւանքով 8 մարդ է մահացել: Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառներ են դիտարկվում շարժիչի խափանումն ու օդաչուական սխալը: