կարևոր
1177 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 12:43

ԱԺ աշխատանքների լուսաբանումը խայտառակ ձևով սահմանափակվում է․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամաուլն այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգություններ լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ անդրադառնալով մամուլի ազատությանը և տեղեկություն ստանալու քաղաքացու իրավունքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նույն ԱԺ շենքում եղել են նման բազմաթիվ խայտառակ դեպքեր, որը միանգամից հանրային և շատ հաճախ իշխանությունը պարտադրված ստիպված է եղել արձագանքել: Բայց նաև դրա հետ մեկտեղ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շեքնում կանոնակարգեր խախատելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել են:

Այսօր ՔՊ պատգամավորներից Սարգիս Խանդանյանն իր գործընկերների հետ այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի, բայց որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի արել նրանց, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել և ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատել:

Եղել են բազմաթիվ դեպքեր, բայց մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանաալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատամբ ու ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3-4 տարի առաջ, երբ կառավարությունը փորձեց նիստերի հեռարձակումն ընդհատել, ու նիստը փակ ռեժիմով անցկացնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ, սկսած լրատվամիջոցներից վերջացրած հասարակական կազմակերպություններից, կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր, հետո նոր ձևավորված կառավարությունն արդեն բաց եթերով էր վարում նիստերը։ 

Բայց այսօր տեսնում ենք, որ ԱԺ աշխատանքների լուսաբանումն ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է, սահմանափակվում է լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտավորությունները կատարել և հանրությանը ԱԺ-ի գործունեությունը լիարժեք ներկայացնել։

Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ, թե ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից տարողունակ նյութեր պատրատել ԱԺ գործունեության մասին, երբ զրկված են նույնիսկ տեսնել, թե հանրային ծառայող համարվող ԱԺ պատգամավորներն իրենց աշխատասենյակում ինչով են զբաղված, միջանցքներում ով ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն․․․ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին։

Այս մի քանի օրվա մեջ տեսանք նոր աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ, հանրային լրատվամիջոցներով, ներկայացվել է Ազգային Ժողովի աշխատանքը, այդ թվում այս ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։

Երեկվանը դե աննախադեպ է, օթյակում գտնվող իմ գործընկներների տեղը լինեի, այսօր Ազգային ժողովի աշխատանքը կբոյկոտեի․․․»

Պատգամավորի խոսքով` պետական տարբեր կառույցների կողմից մամուլի դեմ աննախադեպ թիրախավորում է կատարվում, իսկ պաշտոնյաների կողմից այնպիսի հայտարարություններ են արվում, ըստ որոնց՝ լրագրողներին համեմատում են ահաբեկիչների հետ և պարբերաբար հիշեցնում Նաիրի Հունանյանի` լրագրող լինելը: Տեղից ինչ-որ մեկն ասաց, որ հիշեցնում են:

«Եթե հիշեցնում եք, հիշեցրեք, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ևս լրագրող է: Նաիրի Հունանյանն ահաբեկիչ էր, մեկն էլ` երկիրը վարի տվեց»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը: