կարևոր
211 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 11:53

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  233 400   դեպք, որոնցից  221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 415 538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է: