կարևոր
331 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 11:43

Պաշտոնանկություններ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում

Պաշտոնանկություններ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, Հովիկ Ջիվանյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։