Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխանցվի Սահմանադրական դատարանի աշխատակազմին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշումն ընդունվեց այսօրվա Կառավարության նիստում:
Սա ուղիղ կատարումն է ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հունիսի 11-ին որոշման կատարման, որով դատարանը պարտավորեցրել է ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություներին ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 840.047 ՀՀ դրամի և արդեն իսկ վճարված հավելավճարի տարբերության, այն է՝ 601.943 ՀՀ դրամի չափով:։
Կառավարությունը պարտավորվել է Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ 16.9 մլն դրամ:
Հիշեցնենք՝ 2020 թվականին փոփոխությունների արդյունքում դադարեցված համարվեցին ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն լիազորությունները: