կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 11:22

Լրագրողը հիշեցնում է, որ լրացել է Ալեն Սիմոնյանի խոստացած 3-4 օր ժամկետը

Լրագրողը հիշեցնում է, որ լրացել է Ալեն Սիմոնյանի խոստացած 3-4 օր ժամկետը

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Ալեն Սիմոնյանի խոստացած 3-4 օր ժամկետը լրացել է․

«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ալեն Սիմոնյանի խոստացած 3-4 օր ժամկետը լրացել է, ու էսօր նա պիտի «խաբար աներ», թե ինչ է քննարկել լրագրողների սահմանափակումների վերացման հարցով համապատասխան անձանց հետ և ինչ արդյունք են տվել նրա` հանուն լրագրողների իրավունքների վերականգնման գործադրված փաստաբանական ջանքերը:

Բայց դրա փոխարեն մենք էսօր տեսանք, թե ոնց նա «դեմոկրատաբար» հեռացրեց լրագրողներին օթյակից: Եվ սա այն դեպքում, երբ մենք նրան մանրամասն բացատրել էինք, թե ինչ աստիճանի ստրատեգիական նշանակություն ունի մեզ համար օթյակի դիրքը պահպանելը»: