09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ԱԺ-ն շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցի քննարկումը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց, որ չնայած Դոնթի բանաձևով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնում էր «Հայաստան» խմբակցությանը, բայց վերջինս առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի թեկնածությունը:
Ներկայացնելով Թագուհի Թովմասյանի կենսագրությունը՝ Վանեցյանը նշեց, որ նախկին գումարման ԱԺ-ում թեկնածուն եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ:
Թովմասյանն էլ իր խոսքում շեշտեց, որ իշխանությունների, պետական մարմինների գործունեությունը պետք է բխի մարդու իրավունքների պաշտպանությունից, ոչ թե միտված լինի այդ իրավունքները սահմանափակելուն։
«Ինչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ շատ դեպքերում և շատ ժամանակներում օրենսդրական գործունեության իրականացումը ուղղված է եղել ո՛չ այնքան մարդու իրավունքների պաշտպանությանը. դա եղել է շղարշ։ Իրական նպատակն է եղել պետական իշխանության մարմինների գործունեության դյուրինացման ճանապարհով գնալը, մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը», - ասաց նա։