կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-12 10:02

Ազգային Ժողովը շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցը․ ՈւՂԻՂ

Ազգային Ժողովը շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցը․ ՈւՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 12-ին, շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալ են ընտրվել. պետք է 12 հանձնաժողովի նախագահներ ևս ընտրվեն:

12 մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ կերպ՝ 9 հանձնաժողովի նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովի նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի

  1. Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը
  2. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը,
  3. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը,
  4. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը,
  5. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը,
  6. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը,
  7. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը,
  8. Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
  9. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կղեկավարի 

  1. Տնտեսական հարցերի հանձնաժողովը,
  2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը,
  3. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: