կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-12 09:17

Այսօր օգոստոսի 12-ն է․ 1996 թ. այս օրը մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ

Այսօր օգոստոսի 12-ն է․ 1996 թ. այս օրը մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ

Օգոստոսի 12, տարվա 224-րդ (նահանջ տարիներին՝ 225-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 141 օր։

  • մ.թ.ա. 30 թ. – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան եղավ։
  • 1927 թ. – տեղի ունեցավ Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
  • 1851 թ. – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացավ արտոնագիր:
  • 1883 թ. – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկեց վերջին կվագգան։
  • 1955 թ. – մահացել է Թոմաս Մանը, գերմանացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (ծն. 1875 թ.):
  • 1964 թ. – մահացել է Յան Ֆլեմինգը, Անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ (ծն. 1908 թ.):
  • 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։
  • 1996 թ. – մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1908 թ.):
  • 2000 թ. – մահացել է Ժան Գառզուն, ֆրանսահայ նշանավոր նկարիչ (ծն. 1907 թ.):
  • 2000 թ. – Բարենցի ծովում խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։