կարևոր
379 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 22:44

Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը

Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերից հետո հայտնի են դարձել վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի զույգերը: Հաղթողները կնվաճեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» պայքարից դուրս թողած մոլդովական «Շերիֆը» 2 խաղերի արդյունքում ուժեղ է գտնվել սերբական «Ցրվենա Զվեզդայից» (1:1, 1:0), իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը կվիճարկի խորվաթական «Դինամո Զագրեբի» հետ:

Առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 17-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ օգոստոսի 24-ին: 

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրոնդբյու» (Դանիա)»

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Մալմե» (Շվեդիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Շերիֆ» (Մոլդովա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Մոնակո» (Ֆրանսիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)