370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 22:26

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։

Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը (ՌԴ/Հոլանդիա)։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։