կարևոր
1798 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-11 21:35

Ոստիկանությունը ամփոփում է երեկվա ուժեղացված ծառայության արդյունքները

Ոստիկանությունը ամփոփում է երեկվա ուժեղացված ծառայության արդյունքները

Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունը։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 վարորդ։ 55 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էին, 12-ը թաղանթապատված դիմապակիով էին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 8 անձի։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։