կարևոր
286 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 21:13

Մենք չենք մտածում Ռիբերիին «Բավարիա» վերադարձնելու մասին. Օլիվեր Կան

Մենք չենք մտածում Ռիբերիին «Բավարիա» վերադարձնելու մասին. Օլիվեր Կան

Իտալական «Ֆիորենտինայի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 38-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այժմ մարզվում է Մյունխենի «Բավարիայում»։ Գերմանական ակումբի ղեկավարներից Օլիվեր Կանը հերքել է լուրերը, թե Ռիբերին վերադառնալու է։

«Մենք չենք մտածում Ռիբերիին «Բավարիա» վերադարձնելու մասին։ Մենք սիրում ենք նրան, նա շատ կարեւոր խաղացող է եղել այս ակումբի համար, սակայն պայմանագիր առաջարկելու մտադրություն չունենք»,- ասել է ակումբի վարչական խորհրդի ղեկավար Օլիվեր Կանը։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է եկել 2009-2017 թվականներին՝ դառնալով Գերմանիայի 9-ակի չեմպիոն։ Իտալիայի անցած առաջնությունում Ռիբերին մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: