կարևոր
154 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 19:58

Հրդեհ Խնձորուտ գյուղում

Հրդեհ Խնձորուտ գյուղում

Օգոստոսի 11-ին, ժամը 11։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։49-ին։ Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար-ծառայող, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական և Մարտիրոսի հենակետից 7 կամավոր: