կարևոր
331 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 19:38

Հայ շախմատիստուհին հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Հայ շախմատիստուհին հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով առավելության հասավ ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի նկատմամբ։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան նաեւ Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։ Լիլիթ Մկրտչյանը խաղաց ոչ ոքի, Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց։

Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը երկուական հաղթանակներից հետո 16 առաջատարների թվում են։

Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։