18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
🔊 @Omar_daFonseca présent en toute occasion 🔊#PSGxMESSI pic.twitter.com/V5v6CYjONG
— Paris Saint-Germain (@PSG_inside) August 11, 2021
Լիոնել Մեսսին պաշտոնապես ներկայացվեց որպես ՊՍԺ-ի խաղացող։ 34-ամյա արգենտինացին փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ կարճ ասուլիս է տվել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Արգենտինացին կխաղա 30 համարի մարզաշապիկով:
«Սա դեռ երկար ճանապարհի սկիզբն է: Աշխատանքը սկսվում է, և դա հեշտ չի լինի: Իմ կողքին մի խաղացող է, ով շատ գավաթներ է նվաճել և նույնիսկ ավելի շատ կհաղթի մեր ակումբի կազմում: Մենք հիանալի կազմ ու մարզիչ ունենք»,-ասել է Ալ-Հելաիֆին:
Մեսսին ասել է, որ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի հետ:
«Կարծում եմ, որ թիմն արդեն ունի անհրաժեշտ մակարդակը, թիմը պատրաստ է հաղթել: Նոր տրանսֆերներ կան, բայց ՊՍԺ-ն արդեն շատ մոտ է եղել հաղթանակին: Թիմը պատրաստ է: Ես եկել եմ պարզապես օգնելու համար, և ցույց կտամ իմ առավելագույնը: Իմ նպատակն ու երազանքն է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, որ ՊՍԺ-ն ամենալավ տեղն է դա իրագործելու համար»: