կարևոր
3862 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-11 17:03

Այսօր ԱԺ-ում հոխորտացող ՔՊ-ական պատգամավորը երակները կտրելով՝ ինքնավնասմամբ խուսափել է զինվորական ծառայությունից

Այսօր ԱԺ-ում հոխորտացող ՔՊ-ական պատգամավորը երակները կտրելով՝ ինքնավնասմամբ խուսափել է զինվորական ծառայությունից

Ազգային ժողովում երկու օր շարունակ քննարկվում էր պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի հարցը, և ՔՊ-ական պատգամավորները, մոռանալով, որ պաշտպանության նախարարը բոլորովին այլ մարդ է, կապիտուլյացիայի մեջ անհասկանալիորեն մեղադրում էին Սեյրան Օհանյանին։ Հետագա քննարկումների ժամանակ ևս բանակի, պատերազմի թեման դուրս չէր գալիս շրջանառությունից։ Այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում, երբ ԱԺ-ում թեժ մթնոլորտ էր, ՔՊ-ից մի քանի հոգի տեղից վեր թռան ու առաջ եկան, որոնցից մեկն էլ Նարեկ Գրիգորյանն էր։

Հատկապես այս պատգամավորի կենսագրությունը շատ ուշագրավ է։ Նարեկ Գրիգորյանը բանակում չի ծառայել։ ՔՊ-ում բանակում չծառայածները շատ են՝ պատգամավոր-նախարարներ, տարբեր պատճառաբանություններով, հիմքերով ազատվածներ: Իհարկե, շատ են դեպքերը, երբ բանակում չծառայելու համար մարդիկ ինքնավնասում են կատարում։ Բայց այս մարդու դեպքն այնքանով է բացառիկ, որ նրան մերժելու փոխարեն ՔՊ-ն դարձրեց պատգամավոր։ 

Նարեկ Գրիգորյանի՝ բանակից ինքնավնասման հիմքով բանակում չծառայելու լուրը հրապարակել էր «Հետք»-ը՝ 2019 թվականին։ Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցին պատասխանել էր, թե Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով է ազատվել զինծառայությունից։ Լրատվամիջոցը լուսանկար էր հրապարակել, որտեղ Նարեկ Գրիգորյանի թևերի սպիներն անգամ նկատելի են։

Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ:

Նյութի հղումը՝ այստեղ։