կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 16:50

Արմեն Գևորգյանն առաջադրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Դժվար է ընդդիմության մեջ լինել ղեկավարել հանձնաժողով, որտեղ դու մեծամասնություն չես, բայց սա մի կարևոր նպատակի համար է արվում, որ ի վերջո, մենք հասնենք այնպիսի երկիր ունենալու մակարդակի, որ ընդդիմությունը և իշխանությունը մեկ միասնական համակարգ կարողանան ձևավորել պետական կարևորագույն հարցերը միասին լուծելու իմաստով: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մեր այս խորհրդարանն իսկապես առանձնահատկություն ունի այն իմաստով, որի մասին հենց սկզբից խոսեցինք՝ մենք տրամագծորեն տարբեր դիրքերի վրա ենք կարևորագույն հարցերի հետ կապված և դրանից է բխում այս լարվածությունը։ Այս լարվածության հիմքում ընկած է այն, որ մենք տարբեր կերպ ենք գնահատում մեր երկրի այսօրվա վիճակը և դրանից բխող լուծումներն էլ, բնականաբար, տարբեր ենք ընկալում։ Այսօր այն դաշտը, որը ընդդիմությունը հայտ է ներկայացրել ղեկավարել այդ հանձնաժողովները, մեր խորը գնահատմամբ այն դաշտերն են, որտեղ որ հնարավորինս անհրաժեշտություն և պահանջ կա, որ մեր դիրքերը համատեղվեն, համադրվեն։

Որևէ իշխանափոխություն անգամ ամենավատ ընդդիմությունը, եթե բնականաբար հասկանում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում իշխանություն գալուց հետո, չի ուզենա փլուզված երկիր ժառանգել։

Թե՛ տարածաշրջանային խնդիրները, թե՛ Եվրասիական ինտեգրման խնդիրները այսօր չափազանց կարևոր, ակտուալ նշանակություն ունեն մեր երկրի այսօրվա մարտահրավերները հաղթահարելու առումով։ Մյուսը Մարդու իրավունքների ոլորտն է, որը ոչ պակաս դաշտ է, որտեղ մենք պարտավոր ենք ուղղակի նույն կերպ պատկերացնել մարդու իրավունքները, անկախ նրանից, թե ընդդիմադիր դաշտի մարդու մասին է խոսքը, թե իշխանամետ դաշտի մարդու մասին։ Սա լուրջ, տքնաջան աշխատանք է, բայց շատ կարևոր պետականաստեղծ աշխատանք է։ Այս հանձնաժողովն ունի շատ կարևոր դերակատարություն մեր տարածաշրջանային խնդիրները, մարտահրավերները ճիշտ գնահատելու, Հայաստանի համար իր հնարավոր ուժի աղբյուրները առաջացնելու։

Արթուր Խաչատրյանը ներկայացրեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին, նշելով, որ նա այն փորձառություն ունեցող անձնավորությունն է, որ լավագույնս կարող է ստեղծված իրավիճակում նոր թափ հաղորդել այս ուղղությանը։  

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: