կարևոր
262 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 16:07

Փախնելուց խոսելիս պետք է հիշեք՝ պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից մյուսը փախնելը շատ ավելի վատ է, քան ոստիկաններից փախնելը․ Գեղամ Մանուկյան

Փախնելուց խոսելիս պետք է հիշեք՝ պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից մյուսը փախնելը շատ ավելի վատ է, քան ոստիկաններից փախնելը․ Գեղամ Մանուկյան

Պարոն Սիմոնյան, կուզեի մի բան ճշտել, որ հետո անհարկի միջամտություն չլինի, օրինակ՝ մի պաշտոնի համար քավորին դավաճանելը համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան, հոմանիշը ո՞րն է: Ազգային ժողովում մինչև բուն ելույթին անցնելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամվոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Շատ կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրություն է, և եթե նորմալ իրավիճում լիներ, կարելի էր բազմաթիվ ելույթներով խոսել այն ոլորտի մասին, որի ղեկավարման հավակնորդը պարոն Պապոյանն է։ Որովհետև, ի վերջո պետական բյուջեն մեր ժողովրդի այսպես ասած «տան փողն է», բայց, երբ մտաբերում ես, որ այդ պետական բյուջեն դարձել է ուղղակի ոչ թե  «տան փող», այլ «գրպանի փող», չեմ ասում նախնիները սուրբ են, չասեք թե նախկինների ժամանակ էլ էր էտպես, հիմա չպետք է լիներ այդպես։ Ելույթը նախ այսպես սսկեց Գեղամ Մանուկյանը։

«Ոնց ուզում են պետական բյուջեի հոդվածները ամեն կառավարության նիստին փոխում են, շատ էլ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, չի լուսաբանվում, բայց չկա կառավարության նիստ, երբ պետական բյուջեի այս կամ այն տողով հոդվածը չի փոփոխվում։ Պետական բյուջեն, որը դառնում է, օրինակ պարգևավճար և այլն։ Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից խոսակցություն կլինի, և խորհրադարանական վերահսկողություն կլինի հանձինս՝ ընդդիմության»։

Գեղամ Մանուկյանն այնուետև անդրադարձավ խորհրդարանում եղած մի ելույթի, երբ խոսք էր եղել, որ Իշխան Սաղաթելյանից.

«Երևանի քաղմասները կարող եմ ցուցակագրել, երևի քաղմաս չկա, որ Իշխան Սաղաթելյանը մի քանի ժամով եղած չլինի։ Երբ կուսակցական ընկերները որոշում են, որ իրենց կուսակցական ղեկավարը այդ պահին չպետք է բերման ենթարկվի, իսկ դաշնակցական տղերքը, երբ որոշում են՝ անում են։ Կառավարության երկու շենքի 50 մետրը Փաշինյանի գնալու համար 4000 ոստիկան էին հանել փողոց, մեր բազմաթիվ տղերքին բերման ենթարկեցին, բայց կոնկրետ այդ օրը սկզբունքի հարց էր՝ որոշել էինք՝ Իշխան Սաղաթելյանը չպետք է բերման ենթարկվեր։

Փախչելուց կարող եք հարցնել ձեր շեֆին, որը տեսախցիկների առջև պատմում էր, թե մարտի 1-ին տանիքներով ինչպես է փախել: Փախչելուց, որ խոսում եք, հիշեք նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունից հետո, որ բունկեր էին ման գալիս, որ փախնեին։ Հիշեք, որ կապիտուլացիոն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո լրագրողները երկու ամիս մոմի լույսով իշխանական պատգամավոր չէին կարողանում գտնել։ Հիմա կասեք Արարատ Միրզոյանի դեմ ոտնձգություն է եղել, այո դատապարտելի ու անթույլատրելի հարձակում էր, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ուժի ներկայացուցիչները պետք է շաբաթներով փախնեին։ 

Փախնելուց խոսելիս պետք է հիշեք՝ պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից մյուսը փախնելը շատ ավելի վատ է, քան ոստիկաններից փախնելը։ 

Իշխան Սաղաթելյանը շեֆ ունի, անձ չի, կուսակցական ղեկավար մարմին է, և հպարտ է, որ քաղաքական մարդ է իր շեֆը, բայց շեֆ երբեք չի փոխում, մենք երբեք շեֆ չենք փոխում»։ 

Եվ դիմելով Կոնջորյանին, Մանուկյանը հարցրեց՝ «շեֆ որ ասում եք, ի նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞  ՀԺԱՄ կուսակցության ձեր ղեկավարին, թե սրբություն համարվող ձեր կնքահայր «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ Շեֆը մի անգամ է լինում գաղափարական համոզմունքով՝ դու վստահում ես նրան, նա էլ վստահում է, որ դու նրա հետ ունես քաղաքական ճանապար անցնելու»։