կարևոր
2833 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-11 15:19

Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները

Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները

Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները:

Որոշումները ստորագրվել են այսօր։ 

Հիշեցնենք, որ Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից, իսկ Լևոն Գալստյանը՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Տեր-գուլանյանը և Լևոն Գալստյանը այն մտավորականներից էին, ովքեր պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: