կարևոր
1804 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 14:52

ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը. իրավապաշտպան

ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը. իրավապաշտպան

Եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Գաղափար չունեմ, թե ինչ պատճառով է մի թեթև լարվել մթնոլորտը ԱԺ դահլիճում, բայց փաստն այն է, որ եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։

Ու դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը։

ՀԳ. Համազգեստավորներից տասնապատիկ ավելի տհաճ էին ԱԺ նախագահությունը չգիտեմ ինչից պաշտպանելու համար ափալ-թափալ ներս խուժած 2 սարսափահար թիկնապահները»,- նշել է Մելիքյանը։