կարևոր
784 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 13:21

Սակրավորները Նոր շենի տարածքում կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել. նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է

Սակրավորները Նոր շենի տարածքում կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել. նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն։

«Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն»: