09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Այն բանից հետո, երբ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ և նշեց, որ ԱԺ խոսնակն իրավունք չունի նկատողություններ հայտարարել պատգամավորներին, Ալեն Սիմոնյանը ելույթի խոսք տվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:
Սակայն իրավիճակը դահլիճում լարվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բացականչել, որ ԱԺ խոսնակը չի կարող իրեն այդպես պահել: Վեճին միջամտեցին իշխանական պատգամավորները:
Իրար քաշքշող պատգամավորներին հանդարտեցնելու համար Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության ծառայողներին ու հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը։