կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 13:05

Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում․ Վարդեւանյան

Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում․ Վարդեւանյան

Անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցածին, երբ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց Ազգային ժողովի նիստերի դահլիճից,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշեց որ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ նույն արտահայտության համար, Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նախազգուշացում էր կիրառել:

«Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց: Նորից եմ ուզում հիշեցնել, որ պատահական չէ, որ կանոնակարգը սահմանել է նվազից, այսինքն, չես կարող միջոց կիրառել`ցանկացած իրավիճակի համար: Այդ նույն արարքի համար մի քանի օր առաջ կիրառվել էր նախազգուշացում: Արարքի ծավալը չի ընդլայնվել, արարքի ձեւը կամ բովանդակությունը չի փոխվել ու, ի դեպ, առհասարակ հարց է, թե այդ արարքը կամ արտահայտությունն ինքնին պետք է պատասխանատվության ենթարկվի` եթե հիշենք ԱԺ-ում նախկինում ինչպիսի բանավեճեր էին ընթանում, ինչպիսի արտահայտություններ էին հնչում»:

Արամ Վարդեւանյանի գնահատմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիրները աշխատում են բացառապես իրավական ակտերով առաջնորդվել, բայց այդ իրավական ակտը պաշտպանողը` ԱԺ նախագահը, բոլորովին այլ վարքագիծ է դրսեւորում`հիշեցնելով, որ բոլոր պատգամավորներն ունեն հավասար կարգավիճակ: «Հայաստան» խմբակցությունում այժմ քննարկում են նիստին հետագա մասնակցության-չմասնակցության հարցը: Արամ Վարդեւանյանն ասաց, որ նաեւ իրավական որոշ գործիքներ կան, որոնք ընդդիմությունը կարող է կիրառել, բայց փակագծերը կբացի խմբակցությունում քննարկումից հետո: