«Հասկանում եմ պարոն Սիմոնյան, որ հավանաբար ձեր շեֆի կողմից ունեք շատ հստակ ցուցում, որ Ազգային ժողովում որոշ արտահայտություններ չհնչեն՝ «հողատու» կամ «կապիտուլյանտ» բառերը, և հավանաբար դա եղել է ձեր Ազգային ժողովի նախագահ ընտրվելու պայմաններից մեկը։ Սա անձնական վիրավորանք չէ, քաղաքական գնահատական է ձեր գործունեությանը։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօրվա դեպքին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հրավիրեց «կապիտուլյանտ Նիկոլ» բառերի համար։
«Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ենք ասում «հողատու», ձեր գործունեության արդյունքում մեր երկիրը տարել եք կապիտուլյացիայի, դա քաղաքական գնահատական է, և դուք այս դահլիճում այդ մասին հաճախ եք լսելու։
Ազգային ժողովի նախագահը չի կարող չարաշահել իր տեղն ու դերը ու հաճախ տեղի-անտեղի վիրավորական արտահայտություններ հնչեցնի Ազգաին ժողովի պատգամավորների հասցեին։ Դուք դեռ մռմռոցից, որ խոսում եք, շատ է մռմռալու։ Այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու, համակերպվեք ադ մտքի հետ, որ այլևս այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիությունը։ Ուզում եք սրե՞նք՝ եկեք սրենք։
Եթե Ազգային ժողովի նախագահն իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, բարի եղեք կազմակերպեք։ էտ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքան ղեկավարի հնչեցրած միտքը՝ «ընդդիմադիրներին կբռնեմ կշինեմ»։ Երբ կոչեր եք անում, հիշեք ինչեր էիք խոսում, հետևաբար նստեք, համակերպվեք և լսեք, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ գործունեությունը և որևէ ավելի լիազորություն չունեք, քան այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկը»։