կարևոր
9025 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-11 12:09

Այս ամենաթողության հեղինակը Արցախն ու ՀՀ-ն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է. Աննա Մկրտչյան

Այն մարդիկ, ովքեր պահանջում են մեր բանակցային պատմությունը, պատկերացնում են, որ մեր հայոց պատմությունը պետք է գրվի թուրք ՀԿ-ների հետ միասին, հետևաբար նրանց անդրադառնալու կարիք էլ չկա: Այս մասին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Մենք քննարկում ենք Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների նշանակման հարցը, այո՛, ոչ թե ընտրության, այլ նշանակման, որովհետև ելնելով իշխող մեծամասնության առաջադրած վարքագծից, միևնույն է իրենց առաջադրելու են, և ինչ էլ լինի իրենց միևնույն է նշանակելու են․․․

Մշտական հանձնաժողովներ կլինեն, թե չեն լինի, ո՞վ կնախագահի դրանք, միևնույն է, այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, քանի որ այս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավիրած, կապիտուլյանտ Նիկոլն է»:

Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը, այնուհետև ասաց, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն նրան։ Պատգամավորն էլ դուրս եկավ նիստերի դահլիճից: