կարևոր
559 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 11:35

Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի գրառումը ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասին

Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի գրառումը ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասին

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի նախօրեին արված գրառումը ֆեյսբուքն արգելափակել է։ Այս մասին նա իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, երեկվա գրառումս ֆեյսբուքը արգելափակել է ինձ անհասկանալի պատճառներով: Ավելի ճիշտ, ենթադրում եմ, որ «ազատ խոսքի», «բազմակարծության» կեղծ կողմնակիցների կողմից բողոքարկվել է, սակայն կրկին արեւելյան իմաստություն մեջբերելով ասեմ, որ արեւը ցեխով հնարավոր չէ փակել, ճշմարտությունը կեղծիքով հնարավոր չէ լռեցնել.... Իմ երեկվա գրածը կարող եք գտնել բազմաթիվ լրատվական կայքերում, իսկ իմ կողմից ավելացնեմ ինչպես հայտնի երգիծական տեսանյութում է ասվում. «երեկվա ասածս ուժի մեջ ա»....»։

Նշենք, որ երեկ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրել էր, որ թույլ է տվել այժմ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին մասնակցել դիպլոմայինի պաշտպանությանն ու մի կերպ ավարտել ԵՊՀ-ն։