կարևոր
658 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 11:30

44-օրյա պատերազմի ընթացքում դիվանագիտական լռությունը պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ․ Արթուր Խաչատրյան

Այսօր Նավասարդի օրն է,  4500+ տարի առաջ Հայկը հաղթեց Բելին, և սկիզբ առավ հայոց ազգը և պետականությունը։ Այսօր մենք էլի կանգնած ենք Բելին հաղթելու մարտահրավերի առաջ և Բելին հաղթելու համար զենքից բացի անհրաժեշտ է նաև դիվանագիտություն։ Իսկ որքանո՞վ է հաջող մեր դիվանագիտությունը, մանավանդ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«44-օրյա պատերազմի ընթացքում դիվանագիտական լռությունը պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ։

Մեկ ամիս չկա, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այցելեցին Շուշի։ Ընդ որում նրանց կազմում կային այն երկրների դիվանագետներ, որոնց մեզ բարեկամ ենք համարում։ Ուրեմն ինչ-որ մի բան փոխվեց չէ՞։ Միգուցե մենք է՞լ դրանում ինչ-որ պատասխանատվություն ունենք։ Չինաստանին մեզ բարեկամ էինք համարում, բայց այդ երկրի դեսպանը նույնպես գնաց Շուշի։ Ինչո՞ւ։ Եկեք վերադառնանք 2019 թվական, երբ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային միջոցառումն էր։ Այդ միջոցառումը նշանակվեց այն օրը, երբ Երևանում նշվում էր քաղաքացու տոնը և հայաստանյան որևէ բարձրաստիճան պաշտոնյա չգնաց Պեկին։ Բարձրաստիճան պաշտոնյաները խորոված էին անում․․․»,-նշեց պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը հավելեց, որ դիվանագիտական խնդրի մեկ այլ դրսևորում ԱԳՆ-ում տիրող իրավիճակն է։ Պատերազմից անմիջապես հետո Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ Զոհրաբ Մնացականյանին ասեցի՞ն, որ գնա, թե՞ նա վարվող քաղաքականության հետ համաձայն չէր։

«75 օր ԱԳ նախարար չունենք։ Ամբողջ թիմը հրաժարական տվեց։ Այսօր հասկանալի չէ՝ արդյոք դա ցույց չի՞ տալիս, որ որոշակի խնդիրներ ունենք»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։