Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 10-ին, շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Ընդդիմությանը բաժին հասած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Իշխող խմբակցությունը սակայն շահերի հնարավոր բախման ռիսկ է նկատում, քանի որ Հակոբյանը նախկինում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ է առնչություն ունեցել:
2020 թ. պատերազմի ու համավարակի հետեւանքով տնտեսական ճգնաժամ է ի հայտ եկել, որին գումարվել է դրա քաղաքական բաղադրիչն ու, հնարավոր է, շուտով սոցիալական ճգնաժամի ռիսկ առաջանա, ասում է հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանն ու կանխատեսում՝ եթե այսպես շարունակվի, Արժույթի միջազգային հիմնադրամի դասակարգմամբ ռիսկային երկրների շարքին Հայաստանը կդասվի:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։