կարևոր
244 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 22:24

Ի՞նչ ձևով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը, ի՞նչ ֆորմատով, իմանալ չստացվեց. Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ ձևով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը, ի՞նչ ֆորմատով, իմանալ չստացվեց. Տիգրան Աբրահամյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված իշխանության ներկայացուցիչը պետք է ոչ միայն տիրապետի խորհրդարանական դիվանագիտության զինանոցի ողջ առանձնահատկություններին, այլ առաջին հերթին մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, իշխող ուժի նախընտրական ծրագրի Արցախի հիմնախնդրին վերաբերվող հատվածում այսպիսի կետ կա՝ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»։

Փաստորեն «նոր ձևաչափի» անհրաժեշտության կարիք տեսնում էին, բայց մեր նախաձեռնած՝ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարին դեմ քվեարկեցին՝ հիմնավորելով, որ դրա համար կա, օրինակ՝ միջխորհրդարանական ձևաչափ։

Թե ինչ ձևով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը, ինչ ֆորմատով, իմանալ չստացվեց։

Ինչևէ, հարցադրումներիս պատասխաններն այս անգամ ևս չստացա»,- գրել է Աբրահամյանը։