«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։
«ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով:
Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով` բաղկացած ինը հոգուց: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ, երեքը՝ նախարարությունից, երկուական՝ մանկավարժական բուհերից և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից»։
Մանրամասները՝ այստեղ։