կարևոր
1570 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 20:48

Էդուարդ Աղաջանյանը կեղծիքի համար ներողություն չխնդրեց Ռոբերտ Աբաջյանի հարազատներից

Էդուարդ Աղաջանյանը կեղծիքի համար ներողություն չխնդրեց Ռոբերտ Աբաջյանի հարազատներից

Այսօր ԱԺ-ում քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հիշեցրեց «հեղափոխական» օրերի կեղծիքներն ու հարցրեց՝ արդյոք Աղաջանյանը ներողությո՞ւն կխնդրի Ռոբերտ Աբաջյանի հարազատներից։

«Ի վերջո, Դուք այս ամբիոնից դիվանագիտական ներողություն կխնդրե՞ք Ռոբերտ Աբաջանյանի հարազատներից»,– հարցրեց Ստամբուլյանը Աղաջանյանին։

Ի պատասխան Աղաջանյանը պատասխանեց, թե ինքը հավատացել է որպես ինքնակոչ Աբաջյանի պապ ներկայացած անձին։

«Ես չեմ իմացել, որ էդ մարդն ինքնակոչ ա։ Բայց մենք հավատացել ենք, որ ինքն Աբաջյանի պապն է»,- պատասխանեց Աղաջանյանը՝ այդպես էլ ներողություն չխնդրելով հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներից։

Հիշեցնենք, որ 2018 թ․ ապրիլի 23-ին  Հանրապետության հրապարակում Էդուարդ Աղաջանյանի կողքին բեմ բարձրացավ եւ ելույթ ունեցավ մեկը, որը ներկայացվեց որպես ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ: Նա պատմեց, թե իբր երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատներըխիստ բարկացել էին և դատապարտել էին նման կեղծիքը: