կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 21:03

«Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագրին մասնակցելու հրավեր

«Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագրին մասնակցելու հրավեր

Լեհաստանում կիրականացվի «Կանայք միջազգային անվտանգությունում՝ Արևելյան գործընկերության համար» (WISEP) 6-ամսյա դրամաշնորհային ուսումնական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։

«Այն նախատեսված է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կին ներկայացուցիչների համար:

Ծրագրին կարող են դիմել 25-44 տարեկան իգական սեռի անձինք, որոնց ուշադրության կենտրոնում են միջազգային անվտանգության հիմնախնդիրները: Կարևոր նախապայման է առնվազն B2 մակարդակում անգլերենի իմացությունը (հավաստագիր չի պահանջվում):

Ծրագիրն իրականացնում է Դիվանագիտության եվրոպական ակադեմիան (EAD): Այն կմեկնարկի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է»,-ասված է հաղորդագրությունում։