12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօրվա ԱԺ նիստից, որտեղ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն առանձնացնում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուրադ Աղաջանյանի ելույթը և ընդգծում, որ Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ չասաց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։
«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյունքը։ Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։
Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»,- ամփոփում է Շարմազանովը: