կարևոր
1396 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-10 19:05

Տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Տևական ժամանակ ՀՀ-ին սահմանակից պետությունների տարածքներում մոլեգնում են հրդեհները։ Դրանց ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ուժեղացված ծառայություն է իրականացվում սահմանամերձ գոտիներում։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգուշավոր լինել և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։

Արգելվում է՝

  • նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,
  • այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
  • շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
  • օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
  • Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,
  • բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ  լինել։

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

  • Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով»,- ասված է հաղորդագրությունում։