կարևոր
364 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 18:03

Ձեր ելույթները հիշեցնում էին առաջին կուրսի կուրսայինների վերաբերյալ ելույթներ կամ կյանքում պրոբլեմներ ունեցողի խոսք միայն. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Ձեր ելույթները հիշեցնում էին առաջին կուրսի կուրսայինների վերաբերյալ ելույթներ կամ կյանքում պրոբլեմներ ունեցողի խոսք միայն. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ հնչող հարցերից տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվել են: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Դուք նույնիսկ չեք հանդուրժում ընդդիմության՝ առանց այն էլ քիչ հնարավորություններից մեկը, հանձնաժողովի նախագահ ունենալը, այլ ուզում եք հետևողականորեն ձեր ատելությունն ու քարոզը տանել»,- անդրադառնալով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վահե Հակոբյանին հանքարդյունաբերության վերաբերյալ ուղղված ՔՊ խմբակցության պատգամավորների հարցերին՝ հայտարարեց  Արծվիկ Մինասյանը:

Նա հայտնեց, որ նախորդ ԱԺ-ում «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» ձևավորել է ներկայիս խորհրդարնական մեծամասնոթյունը:

Շեշտելով, որ գործող խորհրդարանական մեծամասնության կազմում այդ հանձնաժողովից երեք պատգամավոր կա՝ Արծվիկ Մինասյանը հորդորեց Հակոբյանին ուղղված հարցերը տալ այդ հանձնաժողովի անդամներին և պարզել, թե ի՞նչ են բացահայտել և բացահայտելուց հետո ինչ են ձեռնարկել:

«Հանձնաժողովի նախագահը Սերգեյ Բագրատյանն է եղել, Արփի Դավոյանը, որն ակտիվ հարցեր է տալիս հանձնաժողովի նաագահի թեկնածու Վահե Հակոբյանին՝ լինելով հանձնաժողովի մեջ, և Բաբկեն Թունյանը»,- հայտնեց Մինասյանը՝ կրկնելով, որ այժմ իշխող խմբակցությունը նույնիսկ իր թերությունը պատրաստ չէ ընդունել, ասել, թե որտեղ է սխալվել և հարձակվում է ընդդիմության թեկնածուի վրա՝ թյուր տպավորություն ստեղծելով, թե ինքն է ղեկավարել այդ քննիչ հանձնաժողովը:

«Երբ որ խոսում եք անձնական որակումներով, գնում հասնում եք ուղղաթիռներին, բա մոռացե՞լ եք ուղղաթիռի հետ կապված ձեր քաղաքական առաջնորդի հայտարարությունները՝ դրա մաշված, ժանգոտված լինելու մասին, որ ինքը պետք է թռնի և բավականին թվով մարդ էլ պետք է լինեն ուղղաթիռի մեջ: Չէ որ դուք եք հանձնաժողովի հեղինակը եղել, հիմա եկել ներկայացնում եք նման մեղադրանքներ, ո՞րն է տրամաբանությունը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նա խորհրդարանական մեծամասնությանը հարցրեց, թե նրանք ցանկանում են, իրենց հայտարարությունների համաձայն, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալ, թե շարունակում են նույն քաղաքականությունը, այն է՝ ոչնչացնել ցանկացած ընդդիմախոսություն, որը չի հաջողվելու, քանի որ իշխող ուժն ամեն ինչ մանիպուլացնում է:

«Բացառությամբ մի քանի ելույթի, ձեր մնացած բոլոր ելույթները հիշեցնում էին լավագույն դեպքում առաջին կուրսի ուսանողի կուրսայինների վերաբերյալ ելույթներ, վատագույն դեպքում՝ կյանքում պրոբլեմ, դժվարություններ ունեցող մարդկանց»,- հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: