կարևոր
1003 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 20:37

Վրաերթ Արմավիրի մարզում․ կա զոհ

Վրաերթ Արմավիրի մարզում․ կա զոհ

2021թ-ի օգոստոսի 9-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը, Մերսեդես Բենս մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ  գյուղի 56-ամյա բնակչուհուն, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։