Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին:
Զասի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև ՀՀ հարավ-արևմտյան սահման, տեղում ծանոթացել իրադրությանը։